Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ոստիկանապետն ընդունել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ոլորտի ԱՄՆ փորձագետների

    Ոստիկանապետն ընդունել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ոլորտի ԱՄՆ փորձագետների

    Ոստիկանապետն ընդունել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ոլորտի ԱՄՆ փորձագետների
    Մայիս 6, 2019 23:52 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ:

    Վալերիյ Օսիպյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում:

    «Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում արդյունավետ է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

    Ջորգեն Էնդրյուսն ավարտին շնորհակալություն հայտնեց Վալերիյ Օսիպյանին բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում քննարկվել էր նաև, թե Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն իրավապահ ոլորտի իր փորձառությամբ ինչպես կարող է աջակցել Հայաստանի ազգային ոստիկանությանն իր հավակնոտ բարեփոխումներում:

    Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top