Գլխավոր Լուրեր Ոստիկանները անտառում փայտանյութով բեռնված «ԶԻԼ» են հայտնաբերել

Ոստիկանները անտառում փայտանյութով բեռնված «ԶԻԼ» են հայտնաբերել

5
0

Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելու ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության «Բարդուտի գլուխ» կոչվող տարածքում հայտնաբերել են «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 6 խմ փայտանյութով:

Ավտոմեքենայի մոտ գտնվող 1972 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ փայտանյութի մասին հայտարարել է, որ ինքը եւ ընկերը՝ 1992 թ. ծնված Արծրուն Բ.-ն, ապրիլի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տարածքից իր բենզասղոցով ապօրինի հատել են 2 հաճարենի, մասնակի մանրացրել, մթնելու պատճառով թողել անտառում, ապա ապրիլի 26-ին վերադարձել են անտառ, շարունակել փայտանյութը մանրացնելու եւ ավտոմեքենայում բեռնելու գործընթացը:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: