Գլխավոր Իրավական Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

3
0

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչ Համլետ Պ-ն տանն ապօրինի կանեփ է աճեցնում:

Քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում, նշված տան բակում կատարված զննությամբ, հայտնաբերել են 85 հատ, 3 կգ ընդհանուր կշռով, կանեփի ցողուններ:

Համլետ Պ-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփի մի մասը մշակել է անձամբ, իսկ մյուսները վայրի աճած ցողուններ են, որոնք քաղել է իր բակից՝ հետագայում ծխելու համար:

Նուն օրը, ժամերի տարբերությամբ, ապօրին թմրանյութ պահելու և օգտագործելու մի դեպք էլ արձանագրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ժամը 21.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հույսի Ավան 5-րդ փողոցի տներից մեկում կանեփ են աճեցրել: Մեկնած օպերատիվ խմբին նշված տան բնակիչ Գևորգ Հ-ն ներկայացրել է երկու պլաստիկ տարա՝ յուրաքանչյուրի մեջ աճեցված կանեփանման 5 բույս, որոնք ըստ նրա պատկանում են իրեն, խնամում է իր օգտագործման համար:

Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: