Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանները բացահայտեցին ապօրինի ծառահատումը

    Ոստիկանները բացահայտեցին ապօրինի ծառահատումը

    Ոստիկանները բացահայտեցին ապօրինի ծառահատումը
    Հունիս 13, 2019 16:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 12-ին, ժամը 21.15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Եղեգնուտ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել գյուղի 29-ամյա մի բնակչի՝ իր «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Մեքենան բեռնված է եղել մոտ 4 խ/մ փայտանյութով: Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Եղեգնուտ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 4 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի կանգուն ծառեր, որոնք ցանկացել է տեղափոխել իր տան բակ:
    Բենզասղոցը վերցվել է:
    Նշանակվել է մասնագիտական ստուգում:
    Վնասի չափը պարզվում է:
    Նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    scroll to top