Երեքշաբթի , 23 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ոստիկանները բացահայտել են 25-ամյա աղջկա սպանությունը

    Ոստիկանները բացահայտել են 25-ամյա աղջկա սպանությունը

    Ոստիկանները բացահայտել են 25-ամյա աղջկա սպանությունը
    Հունիս 26, 2019 13:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հունիսի 25-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիեթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:

    Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը:

    Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն: Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են: Կատարվում է քննություն:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top