Գլխավոր Լուրեր Ոստիկանները բերման են ենթարկել 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում դրամապանակ գողացողին

Ոստիկանները բերման են ենթարկել 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում դրամապանակ գողացողին

1
0

Փետրվարի 7-ին՝ ժամը 13.45-ին, մի քաղաքացուհի ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 6-ի ժամը 19.30-ից 20.10-ն ընկած ժամանակահատվածում թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ, 30 դոլար, 20 եվրո, նույնականացման քարտ, ուսանողական տոմս, ազգային գրադարանի ընթերցատոմս և զեղչային քարտեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին, ժամը 19.20-ին, Աբովյան փողոցի 38 հասցեի մոտից, դրամապանակը գողանալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, ում մոտից հայտնաբերվել է դրամապանակը՝ ողջ պարունակությամբ, բացի գումարից, որն էլ ըստ Խաչիկ Ս.-ի բացատրության՝ ծախսել է անձնական կարիքների համար:

Կատարվում է քննություն: