Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ոստիկանները դասադուլավորներին փորձում են ուժով հեռացնել ճանապարհից

    Ոստիկանները դասադուլավորներին փորձում են ուժով հեռացնել ճանապարհից

    Նոյեմբեր 15, 2017 12:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Untitled

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դասադուլ անող ուսանողներն իրենց բողոքի ակցիան իրականացնում են Ազգային ժողովի մոտ: 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո դասադուլավորները փակել են փողոցի երթևեկելի հատվածը:

    Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է համոզել ուսանողներին, որպեսզի ակցիան շարունակեն մայթին և չխոչընդոտեն երթևեկությունը:  Նրա խոսքով` այս ակցիան արդեն լկտիության է վերածվում, և ուսանողները ոստիկաններին դրդում են արհեստական բախման:

    Օսիպյանն ուսանողներին ժամանակ տվեց, որպեսզի ազատեն ճանապարհի երթևեկելի հատվածը, սակայն նրանք չենթարկվեցին պահանջին, ինչից հետո ոստիկանները փորձեցին ուժ գործադրել և ուսանողներին ճանապարհից հրել դեպի մայթ, սակայն նրանց չհաջողեց. դասադուլավորները դեռ փորձում են դիմադրել:

    ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Նման թեմաներ

    scroll to top