Գլխավոր Լուրեր Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

4
0

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են

ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։