Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Ոստիկանները կարճ ժամկետում հայտնաբերեցին դանակահարողին

    Ոստիկանները կարճ ժամկետում հայտնաբերեցին դանակահարողին

    Օգոստոս 10, 2017 12:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    դանակ

    Օգոստոսի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի սուր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
    Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին, դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
    Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
    Կամո Պ.-ն ձերբակալված է:
    Կատարվում է նախաքննություն:

    Նման թեմաներ

    scroll to top