Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի

    Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի

    Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի
    Հունիս 17, 2019 23:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 16-ին, ժամը 19.00-ին, Երիտասարդության փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Գեղամասար գյուղի 28-ամյա մի բնակչի:

    Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 1.49 գ կանեփանման զանգված: Վերջինս հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն, անձնական օգտագործման համար է, քաղել է Վարդենիս-Սոթք ճանապարհից:
    Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    Նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    scroll to top