Ուրբաթ , 26 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանները մեկնեցին սահման

    Ոստիկանները մեկնեցին սահման

    Փետրվար 9, 2019 20:09 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Օրերս կրկին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

    Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշել է ոստիկանության պետը:

    Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնել են սահման:

    Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձել է ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:

    Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել ազգանվեր ծառայության համար:

    Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն:

    Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:


    Նման թեմաներ

    scroll to top