Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Ոստիկանները «Ճվճվ Արոյի» երկրորդ որդուն բերման են ենթարկել հյուրանոցից (տեսանյութ)

    Ոստիկանները «Ճվճվ Արոյի» երկրորդ որդուն բերման են ենթարկել հյուրանոցից (տեսանյութ)

    Հունվար 10, 2018 21:06 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ոստիկանության աշխատակիցները հունվարի 9-ին, հայտնաբերել եւ բերման են ենթարկել «Ճվճվ Արոյի» մյուս որդուն` հետախուզվող Սերժ Վարդանյանին:

    25-ամյա Սերժ Վարդանյանը հետախուզվում էր կողոպուտի եւ խուլիգանության մեղադրանքով: Վարդանյանի մեքենայի խուզարկության ժամանակա հայտնաբերվել է գազային ատրճանակ փամփուշտներով,  բեռնախցիկում էլ` այդ երկրում էլ տարբեր երկրների համարանիշեր:

    Սերժ Վարդանյանը 2017 թվականի սեպտեմբերի լույս 12-ի գիշերը մի երիտասարդի պարանոցից պոկել է ոսկե շղթան` բացահայտ հափշտակելով այն: Ոստիկնները բերման էին ենթարկել Սերժ Վարդանյանին, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն ստորագրությամբ բաց էր թողնվել:

    2017 թվականի նոյեմբերի 26-ին Երեւանի ռեստորանային համալիրի աշխատողներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ 4 երիտասարդներ, այդ թվում՝ Սերժ Վարդանյանը իրեն քաշքշել եւ հարվածել էին, քանի որ ինքը նրանց նկատողություն էր արել հայհոյելու համար: Այ անգամ եւս Վարդանյանին  մեղադրանք էր առաջադրվել եւ  ստորագրությամբ բաց էին թողել:

    Հունվարի 9-ին քննչական կոմիտեն որոշում է  կայացրել նրան հետախուզելու մասին, ժամեր անց Սերժ Վարդանյանը հայտնաբերվել եւ բերման է եթարկվել: Նա կալանավորված է:

     

    Նման թեմաներ

    scroll to top