Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանները Երևանում գրպանահատի են բռնել

    Ոստիկանները Երևանում գրպանահատի են բռնել

    Ոստիկանները Երևանում գրպանահատի են բռնել
    Հուլիս 20, 2019 19:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 19-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ:

    Նույն օրը, ժամը 20.10-ին, մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 19.45-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսներից մեկում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային, զեղչային, նույնականացման և կուտակային քարտեր ու փող:

    Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
    Գողոնը վերցվել է:

    Նախապատրաստվում են նյութեր:

     


    Նման թեմաներ

    scroll to top