// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկը շարունակվում է (տեսանյութեր)

    Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկը շարունակվում է (տեսանյութեր)

    Մարտ 14, 2019 13:12 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարողները շարունակում են փակ պահել Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկը։

    Ցուցարարներից ոմանք պառկել են գետնին` ի նշան բողոքի։ Ոստիկանները փորձում են ազատել փողոցն ու վերականգնել երթևեկությունը։

    Ցուցարարները հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Պահանջում են, որ նա գա ու իրենց պարզաբանում ներկայացնի, թե ինչո՛ւ են որոշել քանդել իրենց աշխատավայր-սրճարանները։

    Հիշեցնենք, որ բողոքի ակցիան օպերայի հարակից տարածքում մեկնարկել էր դեռ մարտի 13-ին, երբ քաղաքապետարանը սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

     

     


    scroll to top
    //