Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Ոստիկանության 6–րդ վարչությունը ստուգումներ է իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում

    Ոստիկանության 6–րդ վարչությունը ստուգումներ է իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում

    Ոստիկանության 6–րդ վարչությունը ստուգումներ է իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում
    Օգոստոս 9, 2018 16:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներ է իրականացնում:

    Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։

    «Ստուգումների կոնկրետ հիմքերն ու նպատակը հայտնի չեն։ Մենք բաց ենք և պատրաստ ենք ցանկացած խնդրով իրավապահ մարմինների հետ համագործակցության»,–ասաց Մուրադ Սարգսյանը։

    Նշենք, որ հուլիսի 31–ին «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին հայտնել է, որ առաջիկայում մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու հարցով։

    scroll to top