Հինգշաբթի , 29 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.50   ՀՀ ԿԲ` 480.44   
  •  EUR   Առք` 543.00   Վաճառք` 553.00   ՀՀ ԿԲ` 545.78   
  •  CHF   Առք` 488.00   Վաճառք` 506.00   ՀՀ ԿԲ` 500.20   
  •  GBP   Առք` 611.00   Վաճառք` 630.00   ՀՀ ԿԲ` 615.73   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.25   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » Լուրեր » Ոստիկանության աշխատակիցներ են կալանավորվել

Ոստիկանության աշխատակիցներ են կալանավորվել

Հունիս 19, 2017 16:25 Լուրեր A+ / A-

HQC

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր:

Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Զ. Ա.-ին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Սակայն Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Ն. Ե.-ի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Ա. Գ.-ին և Բ. Հ.-ին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Զ. Ա.-ն, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է դրական: Այնուհետև տեսուչ Ա. Գ.-ն կազմել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ` քննությունը դրական հանձնելու վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական է ստացել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ ևս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար: Կաշառքի միջնորդության համար Ն. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Բ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ տեսուչ Ա. Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հիշյալ աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top