Գլխավոր Լուրեր Ոստիկանության զորքերի նոր հերթափոխը մեկնում է առաջնագիծ

Ոստիկանության զորքերի նոր հերթափոխը մեկնում է առաջնագիծ

1
0

ՀՀ ոստիկանության զորքերի նոր հերթափոխը մեկնում է Տավուշի մարզ՝ անցնելու մարտական հերթապահության:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց շարահրապարակում կանգնած սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն:

«Դուք մերօրյա հերոսներ եք, մենք հպարտանում ենք ձեզնով: Միշտ հիշեք, որ ձեր մեջքին մի ողջ ազգ է կանգնած, իսկ երբ դիրքապահի մեջքն ամուր է, նա նույնկերպ ամուր կանգնած պահպանում է հայոց հողը», — նշեց ոստիկանապետը:

Ավանդույթի համաձայն՝ մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:
Շարային երթով, հպարտ ու հաստատակամ ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մեկնեցին սահման:

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը դիրքերից վերադարձածներին շնորհակալություն հայտնեց դժվարին ու պատվաբեր ծառայության համար:

«Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, սրտացավության ու անձնվեր ծառայության համար: Հակառակորդից խաղաղություն չեն խնդրում, այլ պարտադրում են, և այդ պարտադրողը հենց դուք եք»,- ասաց Օսիպյանը:

Զորախմբի առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու հայտարարվեց շնորհակալություն:

Ոստիկանության զորքերի այս զորախումբը կարճատև արձակուրդից հետո կրկին կանցնի հասարակական կարգի պահպանությանը: