Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » Լուրեր » Ոստիկանությունը՝ Ապարանում տեղի ունեցած դանակահարության մասին

Ոստիկանությունը՝ Ապարանում տեղի ունեցած դանակահարության մասին

Մարտ 20, 2017 20:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

danaka

ՀՀ Ոստիկանությունից հաստատում են  Արագածատոնի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին Ապարանի ԲԿ-ից  հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել երկու հոգի: «Երկուսն էլ կտրած ծակած վերքերով են եղել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22;50 -ի սահմաններում Շենավան- Հարթաշեն գյուղերի խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է վերջիններիս, պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասաց Ջանոյանը:

Նրա խոսքով ձեռնարկվում են միջոցառումներ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Նշենք, որ «Առաջին լրատվական-ի տեղեկություններով դանակահարվածները «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն են եղել, իսկ դանակահարողը՝ ՀՀԿ-ական:

122488199673267500288781848048447njpg
scroll to top