Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ոստիկանությունը՝ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու մասին

    Ոստիկանությունը՝ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու մասին

    Ոստիկանությունը՝ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու մասին
    Մայիս 20, 2019 0:45 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսուբուքում» գրել է. «Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:


    Նման թեմաներ

    scroll to top