Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Ոստիկանությունը՝ վրաերթի ենթարկված ցուցարարի մասին

    Ոստիկանությունը՝ վրաերթի ենթարկված ցուցարարի մասին

    Ոստիկանությունը՝ վրաերթի ենթարկված ցուցարարի մասին
    Ապրիլ 16, 2018 15:11 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հետք-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ  Խորենացի-Մաշտոց փողոցների խաչմերուկում ցուցարար է վրաերթի ենթարկվել: Տեղեկությունը ճշտելու  համար Araratnews.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:

    Մեզ տեղեկացրին, որ  այսօր` ժամը 13:35-ին, թիվ 2 բժշկական կենտրոնը ոստիկանությանը տեղեկացրել է, որ Փակ շուկայի տարածքից  մի աղջիկ վնասվածքներով տեղափոխվելէ  իրենց բժշկական կենտրոն:

    Բուժհաստատության փոխանցմամբ՝ 25-ամյա աղջիկը տեղեկացրել է, որ  մեքենան անցել է իր ոտքերի վրայով:

    Մեր հարցին, թե դեպքը կապ ունի այսօրվա երթի հետ, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին՝ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են՝ մանրամասները ճշտելու:

     

    Նման թեմաներ

    scroll to top