Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանությունը բացահայտել է Աղավնատուն գյուղում կատարված գողությունը

    Ոստիկանությունը բացահայտել է Աղավնատուն գյուղում կատարված գողությունը

    Ոստիկանությունը բացահայտել է Աղավնատուն գյուղում կատարված գողությունը
    Փետրվար 9, 2019 22:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018 թ. սեպտեմբերի 13-ին  հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել:

    Տարաբնույթ միջոցառումներից հետո քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Հովհաննես Ս-ն:

    Փետրվարի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հովհաննես Ս-ն գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

    Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top