Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Ոստիկանությունը հայտնաբերել է մեքենայի հետևից կապած շներին քարշ տված անձին

    Ոստիկանությունը հայտնաբերել է մեքենայի հետևից կապած շներին քարշ տված անձին

    Ոստիկանությունը հայտնաբերել է մեքենայի հետևից կապած շներին քարշ տված անձին
    Օգոստոս 1, 2018 12:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

    Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երեւացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվան» պատկանում է իրեն, վարում էր անձամբ։

    Դեպքի առթիվ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Մանուչարյանից վերցվել է դիմում։ Դավիթ Լազարյանը հրավիրվել է ոստիկանության Ճամբարակի բաժին։ Բաժին է բերվել նաեւ նրա «Նիվա»-ն, ինչի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարին՝ տրանսպորտային միջոցի հետ կապված հարցի հետագա ընթացքը լուծելու համար։

    «Դինգո թիմ» ՀԿ-ի կամավորների կողմից Դավիթ Լազարյանին պատկանող անասնագոմում հայտնաբերվել են շները։

    Դեպքի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

    Նման թեմաներ

    scroll to top