Չորեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. հայտարարություն

    Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. հայտարարություն

    Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. հայտարարություն
    Ապրիլ 16, 2018 16:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
    Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
    Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

    Երևան Տոնավաճառ

    scroll to top