Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

    Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

    Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք
    Մայիս 16, 2019 23:59 Իրավական, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

    Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման կամ վատնման և շորթման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, դրամանենգության, մարդականց առևտրի կամ սեռական շահագործման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կաննոնները խախտելու, գույքն անզգուշությամբ վնասելու, դատական ակտը չկատարելու, սպանության սպառնալիքի ու սուտ մատնության 1-ական դեպք:
    Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

    Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


    Նման թեմաներ

    scroll to top