Ինչպես տեղեկացնում է «AFP»-ը՝ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ֆուտբոլային մրցավար Մայքլ Օլիվերին թիկնապահներ է տրամադրել։
ՉԼ 1/4 եզրափակչի` «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև կայացած խաղից հետո անգլիացի մրցավարին ու նրա կնոջը թուրինյան թիմի երկրպագուները սպառնում են սպանել:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման մրցավար Օլիվերը խաղավարտին 11-մետրանոց է նշանակել «Յուվենտուսի» դարպասին, ինչպես նաև հեռացրել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին` վիճաբանության համար:
Երբ հրապարակվել են Օլիվերի և նրա կնոջ հեռախոսահամարները՝ նրանք պարբերաբար սպառնալիքներով լի հեռախոսազանգեր են ստացել: