Գլխավոր Իրավական Ոստիկանությունը պայքարում է ապօրինի ծառահատման դեմ

Ոստիկանությունը պայքարում է ապօրինի ծառահատման դեմ

2
0

Հունիսի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելու ժամանակ Գուգարք գյուղում ստուգման են ենթարկել Վահագնի գյուղի 35-ամյա մի բնակչի վարած «ՈՒԱԶ-31519» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել մոտ 2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ այն պատկանում է ուղևորին՝ Գուգարք գյուղի 55-ամյա բնակչին:

Վերջինս հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նույն օրը, Գուգարք գյուղի վարչական տարածքի «Գրիշի աղբյուր» կոչվող հանդամասից՝ բենզասղոցով ապօրինի հատելով երկու հատ կանգուն ծառ: Բենզասղոցը վերցվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: