Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալությունից

    Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալությունից

    Ապրիլ 22, 2019 14:26 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:

    Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

    Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:

    ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:


    Նման թեմաներ

    scroll to top