Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանությունն անփաստարկ է որակում կաշառք պահանջելու մասին լուրը

    Ոստիկանությունն անփաստարկ է որակում կաշառք պահանջելու մասին լուրը

    Ոստիկանությունն անփաստարկ է որակում կաշառք պահանջելու մասին լուրը
    Հունիս 15, 2019 11:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ոստիկանությունն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանն այն մասին, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից:

    «Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով:

    Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փաստերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։

    Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից»:


    Նման թեմաներ

    scroll to top