Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Ոստիկանությունն արձագանքել է Պետրոս Ղազարյանի դժգոհությանը

    Ոստիկանությունն արձագանքել է Պետրոս Ղազարյանի դժգոհությանը

    Ոստիկանությունն արձագանքել է Պետրոս Ղազարյանի դժգոհությանը
    Սեպտեմբեր 15, 2018 16:10 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է լրագրող, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Պետրոս Ղազարյանի հայտարարությանը, որով վերջինս դժգոհություն էր հայտնել ոստիկանության կողմից իր թիմակցի նկատմամբ իրականացված գործողության կապակցությամբ:

    Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ:

    «Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը: Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

    Նման թեմաներ

    scroll to top