Գլխավոր Լուրեր Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Քանաքեռ-Զեյթունում

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Քանաքեռ-Զեյթունում

1
0

Շարունակվում են ոստիկանության ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 21-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:

Հայտնաբերվել  և տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել մի շարք անձինք:

Ժամը 20-ն անց 45-ին Զեյթունի գերեզմանատան մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Երևանի 49-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունում պարզվել է, որ նա մայիսից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից կողոպուտի մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ:

Ժամը 21-ն անց 50-ին, Դրոյի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժին են ներկայացվել անչափահասներ, որոնցից մեկի մոտ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական տվյալների՝ անչափահասներից մեկը փոխանցել էր մյուսին:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ: Բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության, որոշ մեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: