Գլխավոր Բլոգ Ով չի ընդունում հանքարդյունաբերությունը, ուժեղ ընդդիմադիր բևեռ թող ձեւավորի

Ով չի ընդունում հանքարդյունաբերությունը, ուժեղ ընդդիմադիր բևեռ թող ձեւավորի

4
0

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանը  «Ֆեյսբուքում» գրել է. «Եթե հայհոյողներին ,վիրավորեղներին,ինչպես նաև նախկին ջինջ և բյուրեղյա ուժերին դնենք մի կողմ ապա քաղաքական համակարգի առումով ակնհայտ է ,որ հեղափոխություն արած հասարակության կազմակերպված մասը պետք է մի օր քաղաքական տարաձայնություններ ունենար։

Իսկ Ամուլսարը և հանքարդյունաբերությունը քաղաքական հարց են նախ և առաջ։ Հետևաբար հասարակության այն մասը ,ով չի ընդունում հանքարդյունաբերությունը որպես ճյուղ, պետք է ձևավորվի նոր ,ուժեղ ընդդիմադիր բևեռ,որի անհրաժեշտությունը ունի թե իշխանությունը թե մեր պետությունն ընդհանուր առմամբ։ Ի տարբերություն նախորդ անբիծ ու մաքրամաքուր իրականության այսօր ընտրությունները չեն կեղծվում և նոր ընդիմությունը կարող է լրջագույն դերակատարման հավակնություններ ունենա։ Միայն թե պետք է հրաժարվել հայհոյախառն դիսկուրսից և քաղաքական բանավեճի մակարդակը բարձրացնել՝ինչը բոլորիս գործն է»: