Գլխավոր Լուրեր Ով է «Դրիֆթ» անող 27-ամյա երիտասարդը

Ով է «Դրիֆթ» անող 27-ամյա երիտասարդը

2
0

Armtimes.com-ի տեղեկություներով, Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով «Դրիֆթ» անող վարորդը Autocom Japan ճապոնական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն 27-ամյա Արտյոմ Դավթյանն է: Ընկերությունը զբաղվել է աջ ղեկերով մեքենաների Ճապոնիայից Հայաստան ներկրմամբ: Ոստիկանություն բերման ենթարկված Դավթյանը «Ղեկ աջ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից է եղել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։

Ոստիկանության ծառայողները ուսումնասիրել են տեսանյութը եւ հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու լուծման հարցն է քննարկվում:

Մեր տեղեկություններով, երիտասարդը մինչ այս պահը գտնվում է ոստիկանությունում: