Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Ով է նշանակվել Առողջապահական ԾԻԳ–ի տնօրենի պաշտոնակատար

    Ով է նշանակվել Առողջապահական ԾԻԳ–ի տնօրենի պաշտոնակատար

    Ով է նշանակվել Առողջապահական ԾԻԳ–ի տնօրենի պաշտոնակատար
    Հուլիս 11, 2018 13:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Սայադյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:

    Երևան Տոնավաճառ

    «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝

    Հայկ Սայադյանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,- ասված է որոշման մեջ:

    Հիշեցնենք, որ նախօրեին Արայիկ Բաղրյանը ազատվել էր Առողջապահական ԾԻԳ–ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։


    Նման թեմաներ

    scroll to top