Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Ով է Երևան քաղաքի նոր դատախազը

    Ով է Երևան քաղաքի նոր դատախազը

    Ով է Երևան քաղաքի նոր դատախազը
    Հուլիս 12, 2018 14:09 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գևորգ Բաղդասարյանըին նշանակվել է Երևան քաղաքի դատախազ: Araratnews.am-ը ներկայացնում է վերջինիս կենսագրությունը:

    Երևան Տոնավաճառ

    Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

    2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    2008թ. փետրվարի 12-ից մինչև 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

    2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

    2014թ. մարտի 17-ից մինչև 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչև 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015թ. մարտի 31-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

    ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

    ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազ:

    Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

    ՀՀ դատախազության կոլեգիայի և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

    ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

    2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

    2012 թվականից դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, իսկ 2015 թվականից՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում:

    Հեղինակ է մեկ մենագրության, 25 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:

    ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

    Ամուսնացած է, ունի դուստր:


    Նման թեմաներ

    scroll to top