Գլխավոր Լուրեր Ով Հայաստանում հարստանալու ցանկություն ունենա, պետք է դրա հնարավորությունն ունենա․ Փաշինյան

Ով Հայաստանում հարստանալու ցանկություն ունենա, պետք է դրա հնարավորությունն ունենա․ Փաշինյան

4
0

Հայաստանում ներդրումներ կատարելու, հարստանալու և դրանով Հայաստանը հարստացնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր հայ կամ օտարերկրյա ներդրող պետք է դրա համար ունենա հնարավորություն։ Եվ դրա ուղղությամբ հիմա աշխատում է կառավարությունը։ Այս մասին այսօր Պետերբուրգի հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատմականորեն զերծ չի եղել լոգիստիկական, տարածաշրջանային խնդիրներից, բայց հիմա Հայաստանը փորձում է ձերբազատվել նախկին տնտեսական կարգավիճակից ու նախընտրություններից։ Ըստ Փաշինյանի՝ հիմա Հայաստանն այլևս չի ձգտում հեշտ ներդրումների։ Այստեղ, ըստ Փաշինյանի, պետք է նորարարական, տեխնոլոգիական տնտեսություն ձևավորվի։

Այն, որ հայերը հաջողության են հասնում ոչ թե Հայաստանում, այլև Ռուսաստանում ու օտար երկրներում, այլևս չպետք է շարունակվի, ըստ Փաշինյանի։ Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում անսահման հնարավորություն կա, որ հայերը, որոնք դրսում փորձ են կուտակել, վերադառնան Հայաստանում ու այստեղ ներդնեն իրենց փորձն ու գիտելիքները։