Գլխավոր Լուրեր Ով կստանա մանդատ՝ Ուրիխանյանի փոխարեն

Ով կստանա մանդատ՝ Ուրիխանյանի փոխարեն

12
0

Օրեր առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ վայր է դնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատն ու այլևս չի վարի «Ճշմարտության պահը» իր հեղինակային հեռուստանախագիծը՝ «Կենտրոն» Հ/Ը եթերում:

ՀՀ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Ուրիխանյանը պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով: Եթե Ուրիխանյանը մանդատը վայր դնելու որոշումից այս անգամ էլ հետ չկանգնի, ապա նրան կփոխարինի ԲՀԿ համամասնական ցուցակով հաջորդող Վոլոդյա Դալլաքյանը: