Երկուշաբթի , 21 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
31°
Home » editorial » Ով որքան աշխատավարձ է ստանում Երեւանի քաղաքապետարանում

Ով որքան աշխատավարձ է ստանում Երեւանի քաղաքապետարանում

Հունիս 14, 2017 18:57 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

B7048C61-9F5E-4902-9F93-53ECA3D23C9B_w1023_r1_s

A1plus.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ամսական ստանալու է 575 հազար դրամ աշխատավարձ,  քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 478 հազար, իսկ քաղաքապետի երեք տեղակալները՝ Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանը եւ Դավիթ Օհանյանը 443 հազարական  դրամ:  Նույնքան աշխատավարձ կստանա Երեւանի գլխավոր ճարտարապետը, իսկ նրա օգնականը 237 հազար դրամ:

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ նախագիծն ընդգրկված է ավագանու արտահերթ նիստում:

Քաղաքապետի գլխավոր խորհրդականը կստանա 370.000, իսկ 7  խորհրդականները՝ 358.000-ական դրամ աշխատավարձ:  Քաղաքապետի  խորհրդական- գլխավոր դիզայների աշխատավարձը խորհրդականների աշխատավարձի չափ է:  Քաղաքապետի 5 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է 298 հազար դրամ:  Մամուլի քարտուղարինն էլ է այդքան:

Երկու գործավարներից յուրաքանչյուրը  կստանան 261 հազար դրամ, իսկ քաղաքապետի տեղակալի  չորս օգնականներից յուրաքանչյուրը՝ 250 հազար դրամ: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի՝ Կամո Արեյանի գործավարը ամսական  կստանա 201 հազար դրամ:

Ներկայացված 29 հաստիքների  աշխատավարձի չափը ամսական  կազմում է 9807000 դրամ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top