Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Ով ստիպել է՝ թող տեր կանգնի. գյուղնախարարի ուշագրավ հայտարարությունը (տեսանյութ)

Ով ստիպել է՝ թող տեր կանգնի. գյուղնախարարի ուշագրավ հայտարարությունը (տեսանյութ)

Ապրիլ 20, 2017 13:37 Լուրեր, Տեսանյութ, Տնտեսական A+ / A-

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր բավականին ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ՝ կապված  «Վինար» ընկերության հետ: Նշենք, որ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ պահանջելով գործադիր իշխանությունից եւ, մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությունից ձեռնարկել քայլեր, որոնք կստիպեն ընկերությանը վճարել իրենց մթերած խաղողի պարտքը:

Կառավարության նիստից հետո  նախարար Իգնատի Առաքելյանը  լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով քաղցրաշենցիների խնդրին, նշեց, որ տեղյակ է, որ այսօր կրկին քաղցրաշենցիները բողոքի ակցիա են անում եւ պահանջում իրենց գումարը: Նրա խոսքով՝ վարչապետի, իրավապահ մարմինների հետ քննարկումներ են անցկացվում լուծում գտնելու համար: Նախարարը նշեց, որ «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է, ու այս իրավիճակից ելք չկա:

«Այդ գործարքի մեջ ամեն ինչն էլ անօրինական է, «Վինարը» լիցենզիա չունի, սպիրտ չունի, դրա համար էլ գործը տվել ենք իրավապահ մարմիններին»,- նշեց նախարարը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է նրա, որ ժամանակին կառավարությունը ստիպեց խաղողագործներին, ասելով՝ «դիմե՛ք, մենք տեր ենք», Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ով ստիպել է՝ թող տեր կանգնի»։

Իգնատի Առաքելյանը նաեւ ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

122488199673267500288781848048447njpg
scroll to top