Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    19°
    Home » editorial » Ով վատ բան կգրի իմ հասցեին, պատժվելու է (տեսանյութ)

    Ով վատ բան կգրի իմ հասցեին, պատժվելու է (տեսանյութ)

    Հունիս 12, 2018 15:25 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Երգչուհի Նունե Եսայանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ վերջին օրերին իր անվան շուրջ առաջացած աղմուկին:

    Ըստ փաստաբան Դավիթ Ասատրյանի՝ երգչուհին անօրինական ձեւով տիրացել է Ջրվեժում մի տան:  «90-ամյա Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970 թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանը մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»,- գրել է փաստաբանը նամակում:

    «Միգուցե սխալն իմն էր, որ ի սկզբանե մարդկանց ինձ մոտ չեմ թողել եւ թյուր կարծիքներ են տարածվել: Հինգ տարի առաջ ինձ հարազատ մարդ՝ քրոջս փեսան, խնդրեց, որպեսզի ես «Կոնվերս» բանկում երաշխավոր կանգնեմ: Վստահելով հարազատ մարդուն՝ երաշխավոր կանգնեցի: Մի քանի ամիս նա կարողացավ գումարը մուծել, որից հետո անցան ամիսներ, նա մուծումները դադարեցրեց, եւ «Կոնվերս» բանկը սկսեց գումար գանձել իմ անձնական հաշվեհամարից: Դա տեւեց մի քանի ամիս, որից հետո ես խնդրեցի բանկին՝ լուծում գտնել»,- պատմեց երգչուհին:

    Նունե Եսայանը ներկայացրեց բանկի առաջարկած լուծումները՝ կամ տունը մնում է բանկին եւ աճուրդով վաճառվում, կամ երաշխավորը վճարում է եւ տունը փրկում: «Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, որպեսզի փրկեմ «հարազատներիս», եւ նրանք դրսում չհայտնվեն: Դա հինգ տարի առաջ էր, հետո վեց ամիսը մեկ խնդրում էի՝ մի քիչ գումար տան, որպեսզի քիչ-քիչ վճարեն, հարցն էլ լուծում ստանա»,- հինգ տարի անց, գումարը չվերադարձնելուց հետո, իրավաբանների հետ խորհրդակցելով՝ Նունե Եսայանը որոշում է ոստիկանություն դիմել եւ ստիպել պարտքի դիմաց տունն ազատել:

    Երգչուհին անդրադառնալով սոցցանցերում իրեն վիրավորող օգտատերերին ասաց. «Իմ շուրթերից որեւէ բան կլսեք՝ պատասխան կտամ յուրաքանչյուր բառիս համար, այլապես ես պատիվ կպահանջեմ, սոցցանցերի յուրաքանչյուր օգտատեր, ով վատ բան կգրի իմ հասցեին, պատժվելու է, փառք Աստծո, մեր իրավունքները պաշտպանված են»:

    Նման թեմաներ

    scroll to top