Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    -1°
    Home » Լուրեր » Ովքե՞ր են հավակնում Արտաշատի քաղաքապետի աթոռին (լուսանկարներ)

    Ովքե՞ր են հավակնում Արտաշատի քաղաքապետի աթոռին (լուսանկարներ)

    Ապրիլ 21, 2017 15:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    արտաշատ

    Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքով, ինչպես հայտնի է, ընտրվել է պատգամավոր: Արգամ Աբրահամյանը նաեւ հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է վերցնել մանդատը: Սա նշանակում է, որ Արտաշատում տեղի  են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

    Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: Քննարկվում են մի քանի վարկածներ: Մասնավորապես, Գրիգորյանները (խոսքը Ավշարի Գրիգորյան եղբայրների մասին է) ցանկանում են  իրենց տիրապետության տակ վերցնել Արտաշատը: Չի բացառվում, որ խաղի մեջ կմտնի նաեւ Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

    Մեկ այլ տեղեկությունների համաձայն՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին է հավակնում գործող փոխքաղաքապետը՝ Գարիկ Պողոսյանը: Վերջինս նախկին ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանի եղբայրն է: Կարինե Պողոսյանը, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուց հետո դադարեցրեց անդամակցությունը ՀՀԿ-ին եւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքում:

    Ի՞նչ որոշում կկայացնի դաշինքը եւ արդյոք կմասնակցի՞ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ու կառաջադրի Գարիկ Պողոսյանին՝ դեռեւս հստակ չէ: Չի բացառվում, որ Երեւանի սցենարը «Ծառուկյան» դաշինքը կիրառի նաեւ Արտաշատում:

    Փայլակ Ֆահրադյան

    18072703_1005983009532756_1393020609_n

    18072756_1005983016199422_669421217_n

    18073433_1005982986199425_338616205_n

    Լուսանկարներում Գարիկ Պողոսյանն է

    aliksa

    Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյան

    scroll to top