Գլխավոր Լուրեր Ովքե՞ր են սպառնացել պատգամավորներին. Քննչական կոմիտեում հարուցվել են քրգործեր. «Ժողովուրդ»

Ովքե՞ր են սպառնացել պատգամավորներին. Քննչական կոմիտեում հարուցվել են քրգործեր. «Ժողովուրդ»

1
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի և Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով, և իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը:

Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է, և այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով և ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: