Գլխավոր Լուրեր Ովքե՞ր կարող են երեխա որդեգրել. փոփոխություն Ընտանեկան օրենսգրքում

Ովքե՞ր կարող են երեխա որդեգրել. փոփոխություն Ընտանեկան օրենսգրքում

27
0

ԱԺ-ն այսօր քննարկել է ՀՀ  ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը: Խորհրդարանին այն ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Կառավարության անդամը համառոտ ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են լինելու Ընտանեկան օրենսգրքում. «Փոփոխություն է նախատեսվում ծնողական իրավունքներից զրկելու և իրավունքները սահմանափակելու կարգում: Հստակեցվել են ծնողական իրավունքից զրկելու անձանց շրջանակը: Ընկեցիկ երեխաներին կարող են որդեգրել, եթե  ոստիկանությունը 3 ամսում փնտրի և չգտնի ծնողներին: Որդեգրողի և որդեգրվողի միջև շեմը 50 տարուց ավելի չի կարող լինել, որը նաև միջազգային ստանդարտ է»:

Ըստ Քրմոյանի՝  Ընտանեկան օրենսգրքի եւ դրան կից օրենքների  նոր փոփոխություններով՝ երեխաներին կարող են որդեգրել ՔԿԱԳ-ում գրանցված ամուսինները: «Ամրագրվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը, որն ամրագրել էին Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, սակայն սահմանված չէր օրենսդրությամբ: Նոր կարգավորմամբ՝ մինչև տասը տարեկանն է հաշվի առնվում երեխայի կարծիքը` նրա զարգացածությանը համահունչ»,- մանրամասնեց Սուրեն Քրմոյանը:

Սոնա Դավթյան