Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » editorial » Ովքեր էին ներկա Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

    Ովքեր էին ներկա Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

    Հոկտեմբեր 7, 2017 23:01 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    6-6-600x461

    Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին:

    1-14-600x400

    Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին:

    2-13-600x400

    Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերում մրցույթներով: Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան:

    3-10-600x424

    Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ: Հանրապետության Նախագահը Գորիսում ծանոթացել է նաև հիմնանորոգվող «Գորիս» հյուրանոցի պայմաններին:

    4-12-600x422

    26235_b-600x400 5-7-600x482

    Նման թեմաներ

    scroll to top