Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ովքեր են ընդգրկված ԼՀԿ ընտրացուցակի առաջին հնգյակում

    Ովքեր են ընդգրկված ԼՀԿ ընտրացուցակի առաջին հնգյակում

    Ովքեր են ընդգրկված ԼՀԿ ընտրացուցակի առաջին հնգյակում
    Նոյեմբեր 9, 2018 13:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել էր, որ  կուսակցության ցուցակն ինքն է գլխավորելու: Araratnews.am-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին  հարցրեց՝ ովքեր են ընտրացուցակի հաջորդ 4 համարները: «Շուտով կհրապարակենք՝ կիմանաք»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

    Տեղեկություն կա, որ կուսակցության 2-րդ համարն է լինելու Գեւորգ Գորգիսյանը, երրորդը՝ Մանե Թանդիլյանը, չորրորդը՝ Անի Սամսոնյանը: «Չեմ մեկնաբանում, բայց Մանե Թանդիլյանը քարոզարշավին մասնակցելու է»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:

    Գեւորգ Գորգիսյանը նաև չասաց՝ արդյոք առաջադրվելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգով: Միայն հավելեց՝ կուսակցությունը ռեյտինգային լավ թեկնածուներ կառաջադրի:

    Հիշեցնենք՝ Գեւորգ Գորգիսյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով:

    Սոնա Դավթյան

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top