Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » Ովքեր են հանձնաժողովների նախագահների թեկնածուները

    Ովքեր են հանձնաժողովների նախագահների թեկնածուները

    Մայիս 19, 2017 16:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    azgayin-joxov

    Ազգային ժողովը կունենա ինը մշտական հանձնաժողովներ: Որոշումն ընդունելուց հետո ներկայացվեցին նախագահների թեկնածուները: Նշենք, որ վեց հանձնաժողովի ղեկավարությունը կստանձնի ՀՀԿ խմբակցությունը, իսկ երեքինը՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի խմբակցությունը:

    ՀՀԿ-ն առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջարկեց Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:  «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Երրորդ և չորրորդ պաշտոնների առաջարկման իրավունքը ՀՀԿ-ինն էր:

    ՀՀԿ-ն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկեց  Արմեն Աշոտյանի, իսկ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ Կորյուն Նահապետյանի թեկնածությունները:

    «Ծառուկյան» դաշինքը գիտության, կրթության երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկեց Վարդան Բոստանջյանին: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

    Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում էլ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունն առաջարկեց Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ՀՀԿ-ն առաջարկեց Խոսրով Հարությունյանի և ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում` Գագիկ Մինասյանի թեկնածությունները:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top