Գլխավոր Լուրեր Ովքեր են օտարերկրյա գործակալները (տեսանյութ)

Ովքեր են օտարերկրյա գործակալները (տեսանյութ)

1
0

Գործակալներ ասելով պետք է հասկանալ, որ կան նաև ազդեցության գործակալներ: Այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, որ Իրանում վարչապետն ասել էր՝ պետք է թույլ չտալ, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ։

«Ես դեռևս 2015-ին տեղի ունեցած հանրահավաքում ասել եմ, որ Հայաստանից որպես կատեգորիա, պետք է արմատախիլ արվի արեւմտամետությունը, ռուսամետությունը, ամերիկամետությունը: Նաեւ պետք է արմատախիլ արվեն հակառուսությունը, հակաարեւմտամետությունը, հակաեվրոպականությունը: Մենք պետք է լինենք հայկականության դիրքերում: Իմիջիայլոց, գործակալներ ասելով պետք է հասկանալ, որ կան նաեւ ազդեցության գործակալներ:

Մեծ գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտում եղել են, կան ու կլինեն մարդիկ, որոնց գործունեությունը կարելի է որակել նաեւ որպես ազդեցության գործակալ: Այդպիսին եմ համարում նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք ՀՀ-ում որեւէ հարց լուծելու համար մտքներով անցնում է կամ նույնիսկ գործողություններ են ձեռնարկում օտարերկրյա աջակցություն ստանալու համար: Դրա դրսեւորումները շատ հրապարակային են, այնպես որ, ահասարսուռ բան չեմ ասել: Այն, ինչ ես տեսնում եմ, դուք էլ կարող եք տեսնել»,- ասաց Փաշինյանը: