Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Բժիշկ » Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից

    Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից

    Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից
    Փետրվար 8, 2018 13:48 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
    Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումնիր մեջ ներառում է բժշկական օգնություն և սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ ընտանեկան բժիշկ) կողմից պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով հաստատված «Արտահիվանդանոցային բժշկական օգնություն» բաժնի «Հետազոտություններ և ծառայություններ» ենթաբաժնում ներառված ցանկի շրջանակներում առանց քանակների սահմանափակման:
    Միաժամանակ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (հաստատված` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ)առաջնային պահպանում իրականացնող բժիշկների ուղեգրմամբ արտահիվանդանոցային կարգով կարող են մատուցվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:
    Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ հաստատված ծառայությունների ցանկով (հավելված 2): Առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման հատուցումն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից` համաձայն ընկերության և բժշկական կազմկերպության միջև կնքված պայմանագրի:
    Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է նաևզինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշում : Ծառայությունների փաթեթը ևս ներկայացված է նշված որոշման մեջ: Մատուցվող ծառայությունների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով:

    Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ աշխատանքներ է տանում առաջիկայումսոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիր ներդնելու ուղղությամբ։
    Դրա համար հիմք է հանդիսացել 2017թ. հոկտեմբերից գործող սոցիալական փաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական ծառայությունների մատուցումը` պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով։

    Նման թեմաներ

    scroll to top