Չորեքշաբթի , 20 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
26°
Home » Լուրեր » Ովքեր կփոխարինեն մանդատից հրաժարվածներին

Ովքեր կփոխարինեն մանդատից հրաժարվածներին

Մայիս 19, 2017 14:26 Լուրեր, Քաղաքական A+ / A-

aj CD

Araratnews.am-ն արդեն հրապարակել էր, որ այսօր ԱԺ նիստում հայտարարվեց, որ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության երեք պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը, մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել: Ըստ «Ազգային ժողովի կանոնանակարգ» ՀՀ օրենքի` եթե նրանք 7 օրվա ընթացքում իրենց դիմումները հետ չվերցնեն, ապա ԱԺ-ն այն կհաստատի:

Այդ դեպքում Խաչիկ Մանուկյանի փոխարեն ԱԺ պատգամավորի մանդատ կստանա «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը:

Հարություն Ղարագյոզյանին ցուցակում հաջորդում է Մանուկ Սուքիասյանը, ով «Առաքելություն» կուսակցությունից է: Իսկ Արտյոմ Ծառուկյանին ամենայն հավանականությամբ կփոխարինի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը:

Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ այս անունները եւս փոփոխության ենթարկվեն: Դաշինքում որոշումները, ինչպես հայտնի է, միանձնյա կայացնում է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

122488199673267500288781848048447njpg
scroll to top