Գլխավոր Լուրեր Վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիրը

Վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիրը

6
0

Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ մայիսի 4-ին, ժամը 16:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության բազմամյա խմբագիր` 69-ամյա Հովհաննես Այվազյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` Այվազյանն ասաց, որ ինքնազգացողությունը լավ է: «Ծունկս է կոտրվել, առաջիկա օրերին պետք է վիրահատվեմ»,- ասաց խմբագիրը:

Վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: