Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել

    Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել

    Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել
    Հունիս 22, 2019 21:28 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն, գրում է aliq.ge-ն։

    Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:

    «Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին», — ասել է Գիորգի Վաշաձեն:

    Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում Հայաստանի մեկ քաղաքացի է:  Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են նրան:

     

    Այս պահին Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Մեկնարկում է բողոքի թվով երրորդ մեծ հավաքը:


    Նման թեմաներ

    scroll to top